Amragrum

Ինչպես է աշխատում

Ինչպես է աշխատում Amragrum-ը

Չորս քայլ՝ մասնագետ գտնելուց մինչև հաստատված ամրագրում։ Զանգել պետք չէ, հաշիվ բացել՝ նույնպես։

  1. Գտիր

    Սկսիր գլխավոր էջից կամ որոնումից։

    • Գլխավոր էջում ծառայությունները խմբավորված են չորս բաժնով՝ «Ոլորտներ», «Ծառայություններ», «Մասնաճյուղեր» և «Մասնագետներ»։ Սեղմիր ցանկացածի վրա և կտեսնես ամբողջ ցանկը։
    • Որոնման էջում կա երկու ներդիր՝ «Մասնաճյուղ» և «Մասնագետ»։ Ընտրիր, թե ինչ ես փնտրում՝ սրահ, թե կոնկրետ մարդ։
    • Զտիչները նեղացնում են ցանկը՝ ըստ վայրի, ճյուղի և ծառայության տեսակի։ Մասնագետների ներդիրում ավելանում են նաև սեռը և գնի սահմանները։
  2. Ընտրիր ծառայությունը

    Մասնաճյուղի էջում սեղմիր «Ամրագրել»։

    • Կբացվի «Ընտրեք ծառայությունը» պատուհանը՝ ծառայությունները դասավորված ըստ բաժինների, իսկ ամեն մեկի կողքին՝ գինը։
    • Կարող ես ընտրել մեկից ավելի ծառայություն միանգամից և ամրագրել դրանք մեկ այցով։
    • Ամեն բաժնում կարող ես նշել կոնկրետ մասնագետի։ Եթե ոչ ոքի չնշես, մասնաճյուղն ինքը կհատկացնի ազատ մասնագետի։
  3. Ընտրիր ժամը

    Օրացույցից՝ օրը, ցանկից՝ ազատ ժամը։

    • Օրացույցում հասանելի են միայն այն օրերը, երբ մասնաճյուղն աշխատում է. անցած և ոչ աշխատանքային օրերն անջատված են։
    • Եթե ընտրել ես մի քանի ծառայություն, վերևում կհայտնվի առանձին ներդիր յուրաքանչյուրի համար։ Ամեն ծառայություն ստանում է իր ժամը։
    • Նույն ժամը երկու ծառայության չի տրվի՝ համակարգը կզգուշացնի, որ այդ ժամն արդեն զբաղված է մյուսով։
  4. Հաստատիր

    Մնում է կապի տվյալները։

    • «Անուն» և «Հեռախոսահամար» դաշտերը պարտադիր են։ Քանի դեռ դատարկ են, «Գրանցվել» կոճակն անգործուն է։
    • «Էլ․ փոստ» և «Դիտողություններ» դաշտերը՝ ըստ ցանկության։ Դիտողությունների մեջ կարող ես նախապես գրել, թե ինչ է պետք։
    • Սեղմիր «Գրանցվել»՝ և կտեսնես հաստատումը։ Եթե ինչ-որ բան չստացվի, պատուհանը կասի պատճառը, իսկ լրացրածդ տվյալները տեղում կմնան։

Լավ է իմանալ

Գրանցում պետք չէ

Ամրագրելու համար հաշիվ ստեղծել կամ մուտք գործել պետք չէ։ Բավական է անունը և հեռախոսահամարը։

Հղումը պահում է ընտրությունդ

Ամրագրման ամեն քայլ գրված է էջի հասցեում։ Էջը կարող ես թարմացնել, պահել կամ ուղարկել մեկ ուրիշին՝ ընտրածդ ծառայություններն ու ժամը տեղում կմնան։

«Հետ» կոճակն աշխատում է

Դիտարկիչի «Հետ»-ը վերադարձնում է նախորդ քայլին, ոչ թե դուրս է հանում ամրագրումից։ Պատուհանը փակելուց հետո այն այլևս չի հայտնվի պատմության մեջ։

Ուղիղ մասնագետի մոտ

Եթե արդեն գիտես, թե ում մոտ ես գնում, բացիր մասնագետի էջը և ամրագրիր այնտեղից։ Քայլերը նույնն են, պարզապես ցանկում կլինեն միայն այդ մասնագետի ծառայությունները։

Պատրա՞ստ ես ամրագրել

Ընտրիր մասնաճյուղ կամ մասնագետ և ամրագրիր հարմար ժամին։